ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ<br /> ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ԿԱՆ ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ<br />


ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ
ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ԿԱՆ ՏԱՍՆՅԱԿ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

  • 11-09-2007 14:40:00   | Իսրայել  |  Միջազգային
ԱՇԿԵԼՈՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինցի գրոհայինները Գազայի հատվածից սեպտեմբերի 11-ին հրթիռակոծել են Իսրայելի տարածքում գտնվող ռազմավարժական բազան, ինչի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 6 տասնյակից ավելի իսրայելցի զինվորներ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Ըստ տեղեկությունների, Իսրայելի հարավում` Աշկելոն քաղաքից ոչ հեռու գտնվող ռազմաբազայի վրա նետվել են «Քասամ» տիպի 2 հրթիռներ: Հրթիռակոծության պատասխանատվությունը ստանձնել է պաղեստինյան «Ազգային դիմադրության կոմիտե» խմբավորման ռազմական թեւը` «Սալահ ադ Դինի բրիգադ»-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play