ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ<br /> ԱՆՀԱՅՏ ԿՈՐԾԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԴԻԱԿՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒՄ <br />


ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԾԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԴԻԱԿՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒՄ

  • 06-09-2007 19:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան առաքելության շրջանակներում նախատեսվում է ազգային կառույցների օգնությամբ հավաքել անհայտ կորածների անձնական տվյալները եւ համադրել հայտնաբերված դիակների ու աճյունների հետ: Այս մասին սեպտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսը: Նա հույս է հայտնել, որ այդպիսով հնարավորություն կստեղծվի անհայտ կորածների ճակատագրի մասին նոր տեղեկատվություն ստանալ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության, Աղվան Հովսեփյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին տրամադրել դատախազությունում նման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերում առկա տեղեկատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցել արտաշիրիմում անցկացնելուն եւ դատաբժշկական փորձաքննությունների իրականացմանը: Գլխավոր դատախազը հավանություն է տվել նաեւ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական ծառայությունների աջակցությանը նվիրված համաժողով անցկացնելու` Կարմիր Խաչի նախաձեռնությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play