ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ ՍԱՍՏԻԿ ՇՈԳԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է 25 ՄԱՐԴ
06-09-2007 13:05:00 | ԱՄՆ | Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին 8 օրերի
ընթացքում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գրանցված սաստիկ շոգերի
հետեւանքով մահացել է 25 մարդ: Այս մասին հաղորդում են ամերիկյան
աղբյուրները:
Ըստ տեղեկությունների, միայն Լոս Անջելեսում գրանցվել է
մահացության 15 դեպք: Նահանգի հարավային մասի անապատային
շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի: Օդորակիչների
համատարած օգտագործման պատճառով անջատվել են մի քանի ենթակայաններ,
ինչի հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց
էլեկտրաէներգիայի:
Ակնկալվում է, որ մոտակա օրերին Կալիֆորնիայում օդի
ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: