ՄԵՐԿԵԼԸ ՀՌՉԱԿՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԻՆ<br />


ՄԵՐԿԵԼԸ ՀՌՉԱԿՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԻՆ

  • 31-08-2007 17:30:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարվել է աշխարհի ամենաազդեցիկ կին: Երկրորդ տարին անընդմեջ Մերկելը զբաղեցնում է առաջին տեղը Forbes հանդեսի կազմած ցուցակում: ԱՄՆ-ի պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսը գտնվում է չորրորդ հորիզոնականում, իսկ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին` 23-րդ: Առաջին տասը տեղերից հինգը Forbes հանդեսը հանձնել է գործարար կանանց: Երրորդ տեղում Հո Չինն է, որը գլխավորում է սինգապուրյան Temasek Holdings ընկերությունը, հինգերորդում` Ինդրա Նուին PepsiCo ընկերությունից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play