ՄԵՐԿԵԼԸ ՀՌՉԱԿՈՒԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԻՆ<br />


ՄԵՐԿԵԼԸ ՀՌՉԱԿՈՒԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԻՆ

  • 31-08-2007 17:30:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը յայտարարուել է աշխարհի ամենաազդեցիկ կին: Երկրորդ տարին անընդմէջ Մերկելը զբաղեցնում է առաջին տեղը Forbes հանդէսի կազմած ցուցակում: ԱՄՆ-ի պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսը գտնւում է չորրորդ հորիզոնականում, իսկ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին` 23-րդ: Առաջին տասը տեղերից հինգը Forbes հանդէսը յանձնել է գործարար կանանց: Երրորդ տեղում Հո Չինն է, որը գլխաւորում է սինգապուրյան Temasek Holdings ընկերութիւնը, հինգերորդում` Ինդրա Նուին PepsiCo ընկերությունից:
  -   Միջազգային