ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ,- ԳՏՆՈՒՄ Է<br /> ՏՆՏԵՍԱԳԵՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ,- ԳՏՆՈՒՄ Է
ՏՆՏԵՍԱԳԵՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ

  • 30-08-2007 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բանկային համակարգ, որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի: Այսպիսի հայտարարություն արեց օգոստոսի 30-ի ասուլիսում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Նրա խոսքերով, բանկային համակարգը բնութագրող ամենակարեւոր ցուցանիշը համակարգի կողմից տնտեսությունում ֆինանսական միջնորդության մակարդակն է: Ըստ Է.Աղաջանովի, պաշտոնական վիճակագրության համաձայն ՀՀ բանկային համակարգի կողմից վարկավորման ծավալ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է մոտ 9%, որտեղ ներառված են նաեւ սպառողական վարկերը: Իսկ ներդրումային վարկերի ծավալ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 7-8%: Է.Աղաջանովի խոսքերով, հայկական բանկերը «սարսափելի մեծ շահույթներ են ստանում» ոչ թե տնտեսության վարկավորման, այլ բանկային մյուս գործառնությունների իրականացման շնորհիվ: Դա է պատճառը, որ ՀՀ բանկային ծառայությունների շուկան հետաքրքրում է արտերկրի բանկերին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play