ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ,- ԳՏՆՈՒՄ Է<br /> ՏՆՏԵՍԱԳԷՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԳՈՅՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ,- ԳՏՆՈՒՄ Է
ՏՆՏԵՍԱԳԷՏ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ

  • 30-08-2007 22:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բանկային համակարգ, որպէս այդպիսին, Հայաստանում գոյութիւն չունի: Այսպիսի յայտարարութիւն արեց օգոստոսի 30-ի ասուլիսում տնտեսագէտ Էդուարդ Աղաջանովը: Նրա խօսքերով, բանկային համակարգը բնութագրող ամենակարեւոր ցուցանիշը համակարգի կողմից տնտեսութիւնում ֆինանսական միջնորդութեան մակարդակն է: Ըստ Է.Աղաջանովի, պաշտօնական վիճակագրութեան համաձայն ՀՀ բանկային համակարգի կողմից վարկաւորման ծավալ/ՀՆԱ յարաբերակցութիւնը կազմում է մօտ 9%, որտեղ ներառուած են նաեւ սպառողական վարկերը: Իսկ ներդրումային վարկերի ծավալ/ՀՆԱ յարաբերակցութիւնը կազմում է 7-8%: Է.Աղաջանովի խօսքերով, հայկական բանկերը «սարսափելի մեծ շահոյթներ են ստանում» ոչ թէ տնտեսութեան վարկաւորման, այլ բանկային միւս գործառնութիւնների իրականացման շնորհիւ: Դա է պատճառը, որ ՀՀ բանկային ծառայութիւնների շուկան հետաքրքրում է արտերկրի բանկերին:
  -   Տնտեսութիւն