2007 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ<br /> ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳԻՆԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 23,5%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2007 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ
ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳԻՆԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 23,5%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 14-08-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի հունվար-հունիսին Երեւան քաղաքում արձանագրված անշարժ գույքի առքուվաճառքի 7029 գործարքներից 4698-ն իրականացվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Երեւանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն աճել է ընդամենը 0,5%-ով: 2007թ.-ի առաջին վեց ամիսներին մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի շուկայական միջին գինը կազմել է 241,3 հազար դրամ (մոտ 690 ԱՄՆ դոլար)` 2006թ.-ի նույն ամիսների համեմատ աճելով 23,5%-ով: 2007թ.-ի հունվար-հունիսին ՀՀ մարզերում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի շուկայական միջին գների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 134,4 հազար դրամ, իսկ ամենացածրը Լոռու մարզի Շամլուղ քաղաքում` 3000 դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play