2007 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ<br /> ՇԷՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳԻՆԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 23,5%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2007 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ
ՇԷՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳԻՆԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ 23,5%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 14-08-2007 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի յունուար-յունիսին Երեւան քաղաքում արձանագրուած անշարժ գոյքի առքուվաճառքի 7029 գործարքներից 4698-ն իրականացուել է բազմաբնակարան շէնքերի բնակարանների նկատմամբ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ Երեւանում բազմաբնակարան շէնքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն աճել է ընդամէնը 0,5%-ով: 2007թ.-ի առաջին վեց ամիսներին մայրաքաղաքում բազմաբնակարան շէնքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի շուկայական միջին գինը կազմել է 241,3 հազար դրամ (մօտ 690 ԱՄՆ դոլար)` 2006թ.-ի նոյն ամիսների համեմատ աճելով 23,5%-ով: 2007թ.-ի յունուար-յունիսին ՀՀ մարզերում բազմաբնակարան շէնքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի շուկայական միջին գների ամենաբարձր ցուցանիշն արձանագրուել է Կոտայքի մարզի Աբովեան քաղաքում` 134,4 հազար դրամ, իսկ ամենացածրը Լոռու մարզի Շամլուղ քաղաքում` 3000 դրամ:
  -   Տնտեսութիւն