Կաննի մրցանակակիր Նուրի Բիլգե Ջեյլանը «Ոսկե ծիրանում»


Կաննի մրցանակակիր Նուրի Բիլգե Ջեյլանը «Ոսկե ծիրանում»

  • 04-07-2011 14:13:59   | Հայաստան  |  Մշակույթ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը իր հերթական անակնկալն է մատուցում հանդիսատեսին. երեւանյան պրեմիերաներ շարքում թուրք հանրահայտ ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը անձամբ կներկայացնի իր` Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ` «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը: Նուրի Բիլգե Ջեյլանին մեծ հռչակ է բերել իր առաջին կինոնկարը` Կաննում ներկայացված «Օտարացում» ժապավենը: «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի գլխավոր հերոսը Անատոլիայում բնակվող բժիշկ է: Ֆիլմում ներկայացված են նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն. շարունակ թվում է, թո ,նոր ու անսովոր բանե կլինի բլրի հետեւում, բայց միշտ հար եւ նման, մի տեղ տանող, անհետացող կամ երկարուձիգ, միապաղաղ ճամփաներ են… Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ` Ջեյլանը հաճախ էքսցենտրիկ լուծումներ է առաջարկում հանդիսատեսին` ցույց տալով կյանքի թե լուսավոր, թե դաժան կողմերը: ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, եւ ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play