«ԱՐԹԻԿ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԶԲԱՂԵՑՐԱԾ<br /> ՊԱՇՏՈՆԻՑ<br />


«ԱՐԹԻԿ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԶԲԱՂԵՑՐԱԾ
ՊԱՇՏՈՆԻՑ

  • 25-07-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հուլիսի 25-ի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հովհաննես Թամրազյանը: Հիմնարկի եւս 10 աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի կարգապահական տույժեր: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը, «Արթիկի»-ի պետի ազատման համար հիմք են ծառայել հիմնարկի աշխատակիցների եւ կալանավորների հաղորդումների հիման վրա հուլիսի 13-ին նշանակված ծառայողական քննության արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play