«ԱՐԹԻԿ» ՔՐԷԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏՆ ԱԶԱՏՈՒԵԼ Է ԶԲԱՂԵՑՐԱԾ<br /> ՊԱՇՏՕՆԻՑ<br />


«ԱՐԹԻԿ» ՔՐԷԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏՆ ԱԶԱՏՈՒԵԼ Է ԶԲԱՂԵՑՐԱԾ
ՊԱՇՏՕՆԻՑ

  • 25-07-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արդարադատութեան նախարար Գեւորգ Դանիելեանի յուլիսի 25-ի հրամանով զբաղեցրած պաշտօնից ազատուել է «Արթիկ» քրէակատարողական հիմնարկի պետ, արդարադատութեան գնդապետ Յովհաննէս Թամրազեանը: Հիմնարկի եւս 10 աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի կարգապահական տույժեր: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց նախարարութեան մամուլի քարտուղար Լանա Մշեցեանը, «Արթիկի»-ի պետի ազատման համար հիմք են ծառայել հիմնարկի աշխատակիցների եւ կալանաւորների հաղորդումների հիման վրայ յուլիսի 13-ին նշանակուած ծառայողական քննութեան արդիւնքում յայտնաբերուած մի շարք խախտումները:
  -   Հասարակութիւն