ԱՄՆ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԳԱԲԱԼԱՅԻ ՌՏԿ-Ի ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ<br />


ԱՄՆ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԳԱԲԱԼԱՅԻ ՌՏԿ-Ի ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

  • 09-07-2007 17:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր չեն հրաժարվել Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ տարրեր տեղակայելուց` Ռուսաստանի հետ համատեղ Ազդրբեջանում գտնվող Գաբալայի ՌՏԿ-ի օգտագործման դիմաց, հաղորդում է «Դեյ.ազը»: «Մենք համաձայն ենք, որ դա կարող է դառնալ Ամերիկայի եւ Ռուսաստանի սերտ համագործակցության ոլորտ եւ վիթխարի բեկում կատարել, սակայն դա ապագայի հարց է, իսկ առայժմ մենք անհրաժեշտ ենք համարում առաջ մղել մեր պայմանավորվածությունները Չեխիայի եւ Լեհաստանի հետ»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Ըստ Ռայսի, ՀՀՊ շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները քննարկել են հուլիսի 1-2-ը Քեննեբանկքփորթում իրենց ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: «Մենք տարաձայնություններ ունենք Ռուսաստանի հետ, սակայն այդ հանդիպմանը, կարծում եմ, մենք կարողացանք որոշարկել հավանական բնագավառները համագործակցության համար: Շատ է քննարկվել այնպիսի երկրների հրթիռներից պաշտպանության խնդիրը, ինչպիսին են Իրանը եւ Հյուսիսային Կորեան: Ռուսաստանը որոշ առաջարկներ է արել, որ նրանք քննության կառնեն տարածաշրջանային ճարտարապետությունը գործողության հեռու շառավղով հրթիռների սպառնալիքի դիմագրավման համար ապագայում»,- հայտարարել է Կ.Ռայսը: Հիշեցնենք, որ Գերմանիայում գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը ԱՄՆ-ին առաջարկեց համատեղ օգտագործել Ադրբեջանում գտնվող Գաբալայի ՌՏԿ-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play