ԱՄՆ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԳԱԲԱԼԱՅԻ ՌՏԿ-Ի ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
09-07-2007 17:10:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միացեալ Նահանգների
իշխանութիւնները մտադիր չեն հրաժարուել Լեհաստանում եւ Չեխիայում
ՀՀՊ տարրեր տեղակայելուց` Ռուսաստանի հետ համատեղ Ազդրբեջանում
գտնուող Գաբալայի ՌՏԿ-ի օգտագործման դիմաց, հաղորդում է «Դեյ.ազը»:
«Մենք համաձայն ենք, որ դա կարող է դառնալ Ամերիկայի եւ
Ռուսաստանի սերտ համագործակցութեան ոլորտ եւ վիթխարի բեկում
կատարել, սակայն դա ապագայի հարց է, իսկ առայժմ մենք անհրաժեշտ ենք
համարում առաջ մղել մեր պայմանավորվածությունները Չեխիայի եւ
Լեհաստանի հետ»,- յայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա
Ռայսը:
Ըստ Ռայսի, ՀՀՊ շուրջ ստեղծուած իրավիճակը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի
նախագահները քննարկել են յուլիսի 1-2-ը Քեննեբանկքփորթում իրենց ոչ
պաշտօնական հանդիպման ժամանակ: «Մենք տարաձայնութիւններ ունենք
Ռուսաստանի հետ, սակայն այդ հանդիպմանը, կարծում եմ, մենք
կարողացանք որոշարկել հաւանական բնագաւառները համագործակցութեան
համար: Շատ է քննարկուել այնպիսի երկրների հրթիռներից պաշտպանութեան
խնդիրը, ինչպիսին են Իրանը եւ Հիւսիսային Կորեան: Ռուսաստանը որոշ
առաջարկներ է արել, որ նրանք քննութեան կառնեն տարածաշրջանային
ճարտարապետութիւնը գործողութեան հեռու շառաւղով հրթիռների
սպառնալիքի դիմագրաւման համար ապագայում»,- յայտարարել է Կ.Ռայսը:
Յիշեցնենք, որ Գերմանիայում գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի
նախագահ Վ.Պուտինը ԱՄՆ-ին առաջարկեց համատեղ օգտագործել
Ադրբեջանում գտնուող Գաբալայի ՌՏԿ-ն: