ԱՄՆ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԳԱԲԱԼԱՅԻ ՌՏԿ-Ի ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ<br />


ԱՄՆ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԳԱԲԱԼԱՅԻ ՌՏԿ-Ի ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

  • 09-07-2007 17:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միացեալ Նահանգների իշխանութիւնները մտադիր չեն հրաժարուել Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ տարրեր տեղակայելուց` Ռուսաստանի հետ համատեղ Ազդրբեջանում գտնուող Գաբալայի ՌՏԿ-ի օգտագործման դիմաց, հաղորդում է «Դեյ.ազը»: «Մենք համաձայն ենք, որ դա կարող է դառնալ Ամերիկայի եւ Ռուսաստանի սերտ համագործակցութեան ոլորտ եւ վիթխարի բեկում կատարել, սակայն դա ապագայի հարց է, իսկ առայժմ մենք անհրաժեշտ ենք համարում առաջ մղել մեր պայմանավորվածությունները Չեխիայի եւ Լեհաստանի հետ»,- յայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Ըստ Ռայսի, ՀՀՊ շուրջ ստեղծուած իրավիճակը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները քննարկել են յուլիսի 1-2-ը Քեննեբանկքփորթում իրենց ոչ պաշտօնական հանդիպման ժամանակ: «Մենք տարաձայնութիւններ ունենք Ռուսաստանի հետ, սակայն այդ հանդիպմանը, կարծում եմ, մենք կարողացանք որոշարկել հաւանական բնագաւառները համագործակցութեան համար: Շատ է քննարկուել այնպիսի երկրների հրթիռներից պաշտպանութեան խնդիրը, ինչպիսին են Իրանը եւ Հիւսիսային Կորեան: Ռուսաստանը որոշ առաջարկներ է արել, որ նրանք քննութեան կառնեն տարածաշրջանային ճարտարապետութիւնը գործողութեան հեռու շառաւղով հրթիռների սպառնալիքի դիմագրաւման համար ապագայում»,- յայտարարել է Կ.Ռայսը: Յիշեցնենք, որ Գերմանիայում գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը ԱՄՆ-ին առաջարկեց համատեղ օգտագործել Ադրբեջանում գտնուող Գաբալայի ՌՏԿ-ն:
  -   Միջազգային