ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ<br />


ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ

  • 04-07-2007 13:00:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ազատ է արձակվել Գազայի հատվածում մարտի 12-ին առեւանգված BBC-ի լրագրող Ալան Ջոնսթոնը: Տեղեկությունների համաձայն, լրագրողին հանձնել են ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին: Սակայն նրա ազատման մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ նախօրեին բախում է տեղի ունեցել ՀԱՄԱՍ-ի եւ լրագրողին առեւանգած «Իսլամի բանակ» խմբավորման գրոհայինների միջեւ: ՀԱՄԱՍ-ի առաջնորդները հայտարարել էին, թե ամեն գնով ազատելու են Ալան Ջոնսթոնին: Նրանք նույնիսկ վերջնագիր էին ներկայացրել «Իսլամի բանակ» խմբավորմանը: Նշենք, որ Ալան Ջոնսթոնը արեւմտյան միակ թղթակիցն էր, որը մշտապես ապրում եւ աշխատում էր Գազայի հատվածում:
Նոյյան տապան  -   Միջազգային