ԲԱԽՈՒՄՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆՅԱԿ ԶՈՀԵՐ<br />


ԲԱԽՈՒՄՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆՅԱԿ ԶՈՀԵՐ

  • 03-07-2007 21:23:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 3-ին Իրաքում տեղի ունեցած զինված բախումների հետեւանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը: Ամերիկյան զինվորների եւ «Ալ Ղաիդա»-ի գրոհայինների միջեւ Ռամադի քաղաքի մերձակայքում տեղի ունեցած բախման հետեւանքով զոհվել է 23 իսլամիստ: Բաղդադում սպանվել է 3 եւ ձերբակալվել 29 գրոհային: Սամարրա քաղաքում իրաքյան ոստիկանության եւ գրոհայինների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով զոհվել է 2 տեղաբնակ: Մոսուլում սպանվել է 1 եւ ձերբակալվել 20 գրոհային: Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատարության տարածած հայտարարության համաձայն, Թիքրիթում սպանվել է 1, իսկ Ֆալուջիում` 2 ամերիկացի զինվոր:
Նոյյան տապան  -   Միջազգային