ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՒԺ ԳՏՆԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ<br /> ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ,- ԱՍՈՒՄ Է ՊԱՈԼՈ ՏԱՎԻԱՆԻՆ<br />


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՈՒԺ ԳՏՆԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ
ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ,- ԱՍՈՒՄ Է ՊԱՈԼՈ ՏԱՎԻԱՆԻՆ

  • 20-06-2007 17:41:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արտույտների ագարակը» ֆիլմի նկարահանման ժամանակ թեեւ թուրքական կողմից մեծ ճնշումներ չեն եղել, սակայն բացասական արձագանքներն անխուսափելի էին»,- Երեւանում կազմակերպված ասուլիսում հայտնել է իտալացի ռեժիսոր Պաոլո Տավիանին: Նրա խոսքերով, թուրքական թերթերը բազմիցս անդրադարձել են այս թեմային` նշելով, որ Եվրոխորհրդի շրջանակներում ֆինանսավորվում է այնպիսի ֆիլմի նկարահանումը, որը դեմ է Թուրքիայի քաղաքականությանը: Ըստ Պ.Տավիանիի, որ Թուրքիայի արտգործնախարարությունից դիմել էին նաեւ Իտալիայի մշակույթի նախարարին, այն հարցով, թե ինչու են թույլատրել այնպիսի ֆիլմի նկարահանումը, որն ուղղված է թուրք ժողովրդի դեմ: Ի պատասխան թուրքական կողմին ասվել է, որ «Իտալիայում արվեստն ազատ է»: «Իտալիայում եղել է ֆաշիզմ, որը դատապարտվել է, Գերմանիայում եղել է նացիզմ, ինչը թեեւ դժվարությամբ, բայց նորից դատապարտվել է: Ուրեմն ինչու՞ Թուրքիայի կառավարությունը չի կարողանում գտնել այն ուժը, որ դատապարտի երիտթուրքերի ոճրագործությունը»,- նշել է Պ.Տավիանին: Նա հույս է հայտնել, որ տարիներ հետո «Արտույտների ագարակը» կցուցադրվի նաեւ Թուրքիայում: Ֆիլմի պրոդյուսեր Գրացիա Վոլպին նշել է, որ ֆիլմի նկարահանման համար դիմել են Եվրոհանձնաժողովին` անհրաժեշտ աջակցություն ստանալու համար: Քննարկումների ժամանակ միայն Թուրքիան է դեմ եղել, ինչն, իհարկե, չի խանգարել ֆինանսական օժանդակության հատկացմանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play