ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ<br /> ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ<br />


ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

  • 14-06-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի բուհական ընդունելության քննությունների երկրորդ փուլը` կենտրոնացված, կմեկնարկի հուլիսի 20-ին: Ինչպես հունիսի 14-ի ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, դիմորդների հայտերի ընդունումը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 15-ը ներառյալ: Նա նշեց, որ այս տարի ընդունելության քննությունները ավելի շուտ կավարտվեն, քան նախորդ տարիներին, երբ դրանք ավարտվում էին օգոստոսի 16-ին: Ըստ փոխնախարարի, դա հնարավոր կլինի միասնական կարգով արդեն իսկ անցկացված «Հայոց լեզու, գրականություն» առարկայի քննության քննադահլիճների օգտագործման շնորհիվ: Ա.Ավետիսյանը նշեց, որ արդեն հրապարակվել է «Դիմորդ 2007» ուղեցույցը, որտեղ ներառված են բոլոր կանոնակարգող փաստաթղթերը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որոշումները: Փոխնախարարը տեղեկացրեց, որ ընդունելության քննությունների համակարգում ծրագրային` քննական նյութերի, եւ գնահատման չափանիշների որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Նշվեց նաեւ, որ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007-2008 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հատկացվել է 4132 եւ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) 5881 ուսուցման ընդունելության (բակալավրիատ) տեղեր` ըստ ուսումնական հաստատությունների ու մասնագիտությունների:
Նոյյան տապան  -   Հասարակություն