ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ<br /> ԿՄԵԿՆԱՐԿԻ ՅՈՒԼԻՍԻ 20-ԻՆ<br />


ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ԿՄԵԿՆԱՐԿԻ ՅՈՒԼԻՍԻ 20-ԻՆ

  • 14-06-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի բուհական ընդունելութեան քննությունների երկրորդ փուլը` կենտրոնացուած, կմեկնարկի յուլիսի 20-ին: Ինչպէս յունիսի 14-ի ասուլիսում յայտնեց ՀՀ կրթութեան եւ գիտութեան փոխնախարար Արա Աւետիսեանը, դիմորդների յայտերի ընդունումը կանցկացուի յունիսի 15-ից յուլիսի 15-ը ներառեալ: Նա նշեց, որ այս տարի ընդունելութեան քննությունները աւելի շուտ կաւարտուեն, քան նախորդ տարիներին, երբ դրանք աւարտւում էին օգոստոսի 16-ին: Ըստ փոխնախարարի, դա հնարաւոր կլինի միասնական կարգով արդէն իսկ անցկացուած «Հայոց լեզու, գրականութիւն» առարկայի քննութեան քննադահլիճների օգտագործման շնորհիւ: Ա.Աւետիսեանը նշեց, որ արդէն հրապարակուել է «Դիմորդ 2007» ուղեցույցը, որտեղ ներառուած են բոլոր կանոնակարգող փաստաթղթերը, ինչպէս նաեւ ՀՀ կառավարութեան որոշումները: Փոխնախարարը տեղեկացրեց, որ ընդունելութեան քննությունների համակարգում ծրագրային` քննական նիւթերի, եւ գնահատման չափանիշների որեւէ փոփոխութիւն տեղի չի ունեցել: Նշուեց նաեւ, որ ՀՀ պետական բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների 2007-2008 ուսումնական տարուայ համար պետութեան կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիւ փոխհատուցմամբ (անվճար) յատկացուել է 4132 եւ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրաւունքով (վճարովի) 5881 ուսուցման ընդունելութեան (բակալաւրիատ) տեղեր` ըստ ուսումնական հաստատութիւնների ու մասնագիտութիւնների:
  -   Հասարակութիւն