ԻՐԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՅԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 6 ՄԱՐԴ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՅԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 6 ՄԱՐԴ

  • 07-06-2007 16:30:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Ռաբիա, ինչպես նաեւ Բաղդադի արեւմուտքում գտնվող Ռամադի քաղաքներում տեղի են ունեցել ունեցել պայթյուններ: Ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, պայթել է Ռաբիա քաղաքի ոստիկանական տեղամասերից մեկի առջեւ կայանված պայթուցիկով լի բեռնատարը: Ոստիկանության 3 աշխատակից զոհվել է, 4-ը` վիրավորվել: Նշվում է, որ պայթյունը կազմակերպվել է մահապարտի կողմից: Նմանատիպ պայթյուն է տեղի ունեցել նաեւ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արեւմուտքում գտնվող Ռամադի քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել 4 ոստիկան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play