2010 Թ.-ԻՑ ԿԱՐԳԵԼՎԻ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ<br /> ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ<br />


2010 Թ.-ԻՑ ԿԱՐԳԵԼՎԻ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ
ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ

  • 17-05-2007 18:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության մայիսի 17-ի նիստում հաստատվել են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները: Ինչպես նիստից հետո լրագրողների հայտնեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, որոշման նպատակն է աստիճանաբար օգտագործումից հանել այն նյութերը, որոնք քայքայում են օզոնային շերտը: Մասնավորապես, այդպիսի նյութերից է ֆրեոնը, որը գործածվում սառնարանային սարքավորումներում, օդափոխիչներում: Ս.Պապյանը նշեց, որ կառավարության որոշման համաձայն, 2007-2010թթ.-ին Հայաստան կարելի է ներմուծել տարեկան 29,5 տոննա օզոնային շերտը քայքայող նյութեր, իսկ 2010թ.-ից դրանց ներմուծումը կարգելվի: Նշվեց, որ 2004թ.-ին ներմուծվել է օզոնային շերտը քայքայող 110 տոննա, 2005թ.-ին` 50 տոննա նյութեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play