2010 Թ.-ԻՑ ԿԱՐԳԵԼՈՒԻ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆԻՒԹԵՐԻ<br /> ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ<br />


2010 Թ.-ԻՑ ԿԱՐԳԵԼՈՒԻ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆԻՒԹԵՐԻ
ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ

  • 17-05-2007 18:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան մայիսի 17-ի նիստում հաստատուել են օզոնային շերտը քայքայող նիւթերի ներմուծման ընդհանուր չափաքանակները: Ինչպէս նիստից յետոյ լրագրողների յայտնեց ՀՀ բնապահպանութեան փոխնախարար Սիմոն Պապեանը, որոշման նպատակն է աստիճանաբար օգտագործումից հանել այն նիւթերը, որոնք քայքայում են օզոնային շերտը: Մասնաւորապէս, այդպիսի նիւթերից է ֆրեոնը, որը գործածւում սառնարանային սարքաւորումներում, օդափոխիչներում: Ս.Պապեանը նշեց, որ կառավարութեան որոշման համաձայն, 2007-2010թթ.-ին Հայաստան կարելի է ներմուծել տարեկան 29,5 տոննա օզոնային շերտը քայքայող նիւթեր, իսկ 2010թ.-ից դրանց ներմուծումը կարգելուի: Նշուեց, որ 2004թ.-ին ներմուծուել է օզոնային շերտը քայքայող 110 տոննա, 2005թ.-ին` 50 տոննա նիւթեր:
  -   Հասարակութիւն