ԻՆՁ ՄՈՏ ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ԹԵ ԳՐԱՎԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ<br /> ՏԵՂԸ,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԿՈՆ<br />


ԻՆՁ ՄՈՏ ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ԹԵ ԳՐԱՎԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԸ,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԿՈՆ

  • 15-05-2007 20:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ-2007»-ում անցավ մեծ հաջողությամբ: Թեեւ գրավեցինք ութերորդ տեղը, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, թե գրավել ենք առաջին տեղը, քանի որ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում շատ լավ է ընդունվել իմ կատարումը»: Այս մասին մայիսի 15-ի ասուլիսում հայտարարեց մրցույթում Հայաստանը ներկայացրած երգիչ Հայկոն: Նրա խոսքերով, «Եվրատեսիլ-2007»-ին մասնակցում էին հզոր ձայն ունեցող երգիչներ, սակայն նրանք չանցան նույնիսկ եզափակիչ փուլ, իսկ Սերբիայի հաղթանակը, ըստ Հայկոյի, շատերի համար անսպասելի էր: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը նշեց, որ իրենք գոհ են արդյունքից, քանի որ շատ երկրներ մի քանի տարի է մասնակցում են այդ մրցույթին, սակայն երբեք չեն հաղթել, նույնիսկ եզրափակիչ փուլ չեն անցել: Ըստ Ա.Արզումանյանի, ինչպես 2006թ.-ին, այնպես էլ այս տարի Արելյան Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրները Հայաստանի օգտին ձայն չեն տվել: «Իհարկե, չպետք է մոռանանք, որ մենք այդ մրցույթին մասնակցելու քիչ փորձ ունենք, բայց հուսով ենք, որ հետագայում ավելի բարձր տեղեր կգրավենք»,- նշեց նա: Ի դեպ, ֆիննական կղզիներից մեկը ֆինլանդահայերի նախաձեռնությամբ անվանվել է Հայկոյի անունով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play