2007 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ 2006Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԸ 2,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2007 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ 2006Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԸ 2,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 11-05-2007 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի ապրիլին 2006թ.-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102,1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 103,2%, ոչ պարենային ապրանքներինը` 99,8%, իսկ ծառայությունների սակագներինը` 101,3%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,1% գնաճ. պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նվազել են 0,1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,8% գնաճ: Ծառայությունների ոլորտում նշված ժամանակահատվածում արձանագրվել է սակագների 0,1% հավելաճ: 2007թ.-ի հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,5%, ինչը 0,3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0,8%): 2007թ.-ի ապրիլին 2006թ.-ի ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104,2%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 105%, ոչ պարենային ապրանքներինը` 99,3%, ծառայությունների սակագներինը` 105,2%, իսկ այս տարվա հունվար-ապրիլին 2006թ.-ի հունվար-ապրիլի համեմատ, համապատասխանաբար, 104,7%, 105,8%, 99,5% եւ 105,3%:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play