2007 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ 2006Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԸ 2,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2007 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ 2006Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԸ 2,1%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 11-05-2007 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի ապրիլին 2006թ.-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102,1%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 103,2%, ոչ պարենային ապրանքներինը` 99,8%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 101,3%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի ապրիլին մարտի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրուել է 0,1% գնաճ. պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նուազել են 0,1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցուել է 0,8% գնաճ: Ծառայութիւնների ոլորտում նշուած ժամանակահատուածում արձանագրուել է սակագների 0,1% յավելաճ: 2007թ.-ի յունուար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,5%, ինչը 0,3 տոկոսային կէտով ցածր է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշից (0,8%): 2007թ.-ի ապրիլին 2006թ.-ի ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104,2%, այդ թւում պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 105%, ոչ պարենային ապրանքներինը` 99,3%, ծառայութիւնների սակագներինը` 105,2%, իսկ այս տարուայ յունուար-ապրիլին 2006թ.-ի յունուար-ապրիլի համեմատ, համապատասխանաբար, 104,7%, 105,8%, 99,5% եւ 105,3%:
  -   Տնտեսութիւն