«ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍ»-Ը ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԴՐԱԿԱՆ<br /> ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ<br /> ԿՅԱՆՔՈՒՄ<br />


«ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍ»-Ը ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԴՐԱԿԱՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿՅԱՆՔՈՒՄ

  • 02-05-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ մշակվել է «Բրիտանական ավտոբուս» անվանումը կրող նախագիծ, որի նպատակն է խրախուսել դպրոցականներին հասարակական կյանքում դրական մասնակցություն ունենալու եւ դրանցում պատասխանատվություն ստանձնելու հարցերում: Նախաձեռնության ծրագրերն իրականացնելու համար Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նախատեսել է հատկացնել մոտ 7 մլն դրամ (20.000 ԱՄՆ դոլար): Մայիսի 2-ին Երեւանի թիվ 114 դպրոցում տեղի ունեցավ «Բրիտանական ավտոբուս» նախագծի պաշտոնական մեկնարկը: Ծրագրի շրջանակներում Երեւանի «Փոփոխությունների թատրոն» երիտասարդական թատերախումբը դպրոցականներին ներկայացրեց 20 րոպե տեւողությամբ թատերական ներկայացում, որի հիմքում ընկած էին շրջապատի մաքրության, սպառողների իրավունքների պաշտպանության, անձնական հիգիենաի պահպանման, երթեւեկության կանոնների եւ հանրային ծառայությունների իմացության վերաբերյալ ուսուցողական թեմաները: Ինչպես նշեց «Բրիտանական ավտոբուս» ծրագրի համակարգող Նազարեթ Սեֆերյանը, մինչեւ հունիսի 10-ը թատերական ներկայացումները կցուցադրվեն Երեւանի դպրոցներում ու բակերում, իսկ հետագայում` ֆինանսավորում ստանալու դեպքում բեմադրությունները կներկայացվեն նաեւ Հայաստանի մարզերում:
Նոյյան տապան  -   Հասարակություն