«ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՒՏՈԲՈՒՍ»-Ը ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԴՐԱԿԱՆ<br /> ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՆԱԼ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆ ԿՐԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ<br /> ԿԵԱՆՔՈՒՄ<br />


«ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՒՏՈԲՈՒՍ»-Ը ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԴՐԱԿԱՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՆԱԼ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆ ԿՐԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԵԱՆՔՈՒՄ

  • 02-05-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնութեամբ մշակtyել է «Բրիտանական աւտոբուս» անուանումը կրող նախագիծ, որի նպատակն է խրախուսել դպրոցականներին հասարակական կեանքում դրական մասնակցութիւն ունենալու եւ դրանցում պատասխանատւութիւն ստանձնելու հարցերում: Նախաձեռնութեան ծրագրերն իրականացնելու համար Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նախատեսել է յատկացնել մօտ 7 մլն դրամ (20.000 ԱՄՆ դոլար): Մայիսի 2-ին Երեւանի թիւ 114 դպրոցում տեղի ունեցաւ «Բրիտանական աւտոբուս» նախագծի պաշտօնական մեկնարկը: Ծրագրի շրջանակներում Երեւանի «Փոփոխութիւնների թատրոն» երիտասարդական թատերախումբը դպրոցականներին ներկայացրեց 20 րոպե տեւողությամբ թատերական ներկայացում, որի հիմքում ընկած էին շրջապատի մաքրության, սպառողների իրաւունքների պաշտպանութեան, անձնական հիգիենաի պահպանման, երթեւեկության կանոնների եւ հանրային ծառայութիւնների իմացության վերաբերեալ ուսուցողական թեմաները: Ինչպէս նշեց «Բրիտանական աւտոբուս» ծրագրի համակարգող Նազարէթ Սեֆերյանը, մինչեւ յունիսի 10-ը թատերական ներկայացումները կցուցադրուեն Երեւանի դպրոցներում ու բակերում, իսկ յետագայում` ֆինանսաւկորում ստանալու դէպքում բեմադրութիւնները կներկայացուեն նաեւ Հայաստանի մարզերում:
  -   Հասարակութիւն