ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 20 ԵԶԴԻ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 20 ԵԶԴԻ

  • 24-04-2007 21:35:00   | Իրաք  |  Միջազգային
ՄՈՍՈՒԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսուլում ապրիլի 22-ին զինված անձինք սպանել են 20 եզդիների: Ինչպես հաղորդում է «Սաբահ»-ը, կանգնեցնելով բանվորական մի ավտոբուս, որի ուղեւորների հիմնական մասը եղել են քրիստոնյաներ եւ եզդներ, զինված անձինք նախ ստուգել են նրանց փաստաթղթերը, այնուհետեւ 23 եզդու կանգնեցրել են մոտակայքում գտնվող մի պատի առջեւ եւ կրակ են բաց արել նրանց վրա: Կոտորածից հաջողվել է փրկվել 3 հոգու: Տեղի ունեցածի առնչությամբ ստույգ տվյալներ չեն հրապարակվել, սակայն առաջ է քաշվել այն վարկածը, թե այդ սպանդի համար պատրվակ է դարձել անցած շաբաթ մահմեդականություն ընդունած մի եզդի կնոջ սպանության դեպքը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play