«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2007» ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԵԼՈՒ<br /> ԱԿՆԿԱԼԻՔՈՎ,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԿՈՆ<br />


«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2007» ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԵԼՈՒ
ԱԿՆԿԱԼԻՔՈՎ,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԿՈՆ

  • 17-04-2007 19:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրոտեսիլ-2007» մրցույթին մասնակցում եմ միայն հաղթելու ակնկալիքով: Եթե լավագույն տասնյակում չհայտնվեմ, ապա դա չի նշանակում, որ այդ պարտությունով իմ կարիերան վտանգված է»: Այսպիսի հայտարարություն արեց «Եվրոտեսիլ-2007» մրցույթին Հայաստանը ներկայացնող երգիչ Հայկոն ապրիլի 17-ի ասուլիսում: Հարցին, թե ինչու՞ է նա նախընտրել մայիսի 12-ին անցկացվելիք մրցույթին մասնակցել իր հեղինակած «Any time you need» «տխուր» երգի կատարմամբ, այլ ոչ թե ռիթմիկ, Հայկոն պատասխանեց. «Եվրոտեսիլ»-ի համար չեմ պատրաստվում իմ ոճը փոխել եւ սատանայի հագուստներով ելույթ ունենալ, ինչպես նախորդ տարի հանդես եկան ֆինլանդացիները»: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի խոսքերով, օտարազգի շատ երաժշտագետներ այն կարծիքին են, որ «Եվրոտեսիլում» Հայաստանի հաղթելու հավանականությունը մեծ է: Ըստ նրա, թեեւ մրցույթում նախորդ տարի հաղթող ճանաչվեց ֆինլանդական «Lordi» ռոք խումբը, սակայն այս տարի ավելի շատ ուշադրություն է դարձվելու երգ-բալլադներին: Միաժամանակ նա նշեց, որ այս տարի մրցույթի մասնակիցների մեծ մասը ներկայացրել է ռոք երաժշտություն: Հիշեցնենք, որ «Any time you need» երգի խոսքերի հեղինակն է մոսկվաբնակ Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը: Հայկոյի ելույթը, որը ըստ մրցույթի ծանգրի կլինի նախավերջինը, կուղեկցվի Անդրեյ Սիչովի բեմադրած պարով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play