«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2007» ՄՐՑՈՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԵԼՈՒ<br /> ԱԿՆԿԱԼԻՔՈՎ,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԿՈՆ<br />


«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2007» ՄՐՑՈՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԵԼՈՒ
ԱԿՆԿԱԼԻՔՈՎ,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԿՈՆ

  • 17-04-2007 19:15:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրոտեսիլ-2007» մրցոյթին մասնակցում եմ միայն հաղթելու ակնկալիքով: Եթէ լաւագոյն տասնեակում չհայտնվեմ, ապա դա չի նշանակում, որ այդ պարտութիւնով իմ կարիերան վտանգուած է»: Այսպիսի յայտարարութիւն արեց «Եվրոտեսիլ-2007» մրցոյթին Հայաստանը ներկայացնող երգիչ Հայկոն ապրիլի 17-ի ասուլիսում: Հարցին, թէ ինչու՞ է նա նախընտրել մայիսի 12-ին անցկացուելիք մրցոյթին մասնակցել իր հեղինակած «Any time you need» «տխուր» երգի կատարմամբ, այլ ոչ թէ ռիթմիկ, Հայկոն պատասխանեց. «Եվրոտեսիլ»-ի համար չեմ պատրաստւում իմ ոճը փոխել եւ սատանայի հագուստներով ելոյթ ունենալ, ինչպէս նախորդ տարի հանդէս եկան ֆինլանդացիները»: Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան գլխաւոր պրոդիւսեր Հրաչ Քեշիշյանի խօսքերով, օտարազգի շատ երաժշտագետներ այն կարծիքին են, որ «Եվրոտեսիլում» Հայաստանի հաղթելու հաւանականութիւնը մեծ է: Ըստ նրա, թէեւ մրցոյթում նախորդ տարի յաղթող ճանաչուեց ֆինլանդական «Lordi» ռոք խումբը, սակայն այս տարի աւելի շատ ուշադրութիւն է դարձվելու երգ-բալլադներին: Միաժամանակ նա նշեց, որ այս տարի մրցոյթի մասնակիցների մեծ մասը ներկայացրել է ռոք երաժշտություն: Յիշեցնենք, որ «Any time you need» երգի խօսքերի հեղինակն է մոսկվաբնակ Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորումը կատարել է Արա Թորոսեանը: Հայկոյի ելոյթը, որը ըստ մրցոյթի ծանգրի կլինի նախավերջինը, կուղեկցուի Անդրեյ Սիչովի բեմադրած պարով:
  -   Մշակոյթ