ՍՈՖԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՒ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ<br /> 7-ԱԿԱՆ ԸՄԲԻՇՆԵՐ<br />


ՍՈՖԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼԻՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՒ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ
7-ԱԿԱՆ ԸՄԲԻՇՆԵՐ

  • 16-04-2007 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Հունահռոմեական ոճում Հայաստանը առաջնությունում կներկայացնեն Աշոտ Խաչատրյանը (55 կգ, Երեւան), Խոսրով Մելիքյանը (60 կգ, Գյումրի), Արման Ադիկյանը (66 կգ, Էջմիածին), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ, Երեւան), Դենիս Ֆորովը (84 կգ, Երեւան), Արման Գեղամյանը (96 կգ, Ախուրյան) եւ գերծանր քաշային Յուրի Պատրիկիեւը (Երեւան): Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հանդես կգան Միհրան Ջաբուրյանը (55 կգ, Երեւան), Արտյոմ Նալբանդյանը (60 կգ, Գյումրի), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ, Վանաձոր), Ռուսլան Կոկաեւը (74 կգ, Երեւան), Վադիմ Լալիեւը (84 կգ, Երեւան), Շամիլ Գիտինովը (96 կգ, Երեւան) եւ Ռուսլան Բասիեւը (120 կգ, Երեւան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play