ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ<br /> ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄՐ ՖԻԼՄԵՐԻ ՏԱՐԱԾԱՐՋԱՆԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ<br />


ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄՐ ՖԻԼՄԵՐԻ ՏԱՐԱԾԱՐՋԱՆԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

  • 13-04-2007 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային կինոյի լեգենդ Չարլզ Սպենսեր Չապլինի ծննդյան օրվա` ապրիլի 16-ի կապակցությամբ, Հայաստանի Ազգային պատկերասրահի կինոդահլիճում ապրիլի 14-15-ը տեղի կունենա Համր ֆիլմերի փառատոն, ուր կցուցադրվեն տարածաշրջանի երկրներում ստեղծված համր ֆիլմեր: Չապլինին նվիրված ֆիլմերի ցուցադրություն կկազմակերպվի նաեւ «Մոսկվա» կինոթատրոնում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Ազգային պատկերասրահի կրթական բաժնի աշխատակից Մելիք Կարապետյանը, արդեն 5-րդ անգամ Երեւանում կազմակերպվում է Չապլինի ծննդյան օրվան նվիրված ֆիլմերի ցուցադրություն: Առաջին երկու տարիներին դրանք անցկացվել են Երեւանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում` «Չապլինյան մարաթոն» անվանումով, սակայն արդեն անցյալ տարի Ազգային պատկերասրահում առաջին անգամ կազմակերպվեց Համր կինոյի ռեգիոնալ փառատոն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play