ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ<br />


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ

  • 09-04-2007 19:38:00   |   |  Սպորտ
ԲԵԼԳՐԱԴ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ապրիլի 8-ին ավարտվեց Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Հայաստանը մրցավայր էր գործուղել 4 մարզիկների: Նրանցից Հովհաննես Դավթյանը (60 կգ, Գյումրի) գրավեց 2-րդ տեղը եւ պարգեւատրվեց արծաթե մեդալով: Հ.Դավթյանն առաջին անգամն էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Նա 24 տարեկան է, մարզվում է ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Սիմոնյանի ղեկավարությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play