ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ<br /> ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՍՏԵՂԾԵԼ 2-ՐԴ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ
ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՍՏԵՂԾԵԼ 2-ՐԴ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

  • 04-04-2007 19:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհերից կրած պարտության պատճառ Հայաստանի հավաքականի խաղացողների մրցափորձի պակասն է, ինչպես նաեւ այն, որ Հայաստանում ֆուտբոլային նոր մրցաշրջանը դեռ չի սկսվել: Այս մասին ապրիլի 4-ի ասուլիսում հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, շոտլանդացի Յան Պորտերֆիլդը: Լեհաստանի հավաքականի դեմ մրցամարտում նա առանձնացրեց Ռոբերտ Զեբելյանին եւ հավաքական վերադարձած դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, որը թիմին փրկեց խոշոր հաշվով պարտությունից: Յ.Պորտերֆիլդը հայտնեց, որ նպատակ ունի ստեղծել Հայաստանի ազգային 2-րդ հավաքականը: Նշենք, որ մարզիչը վիրահատությունից հետո ապաքինվում է եւ 2 շաբաթից կանցնի աշխատանքի:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play