ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՆ<br /> ՇՆՈՐՀՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ<br />


ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՆ
ՇՆՈՐՀՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ

  • 03-04-2007 19:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար պատվավոր կոչումներ են շնորհվել մի շարք թատերական գործիչների: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանն ապրիլի 3-ին նրանց հանձնեց պատվավոր կոչումների վկայագրերը: Մեծապես գնահատելով թատերական գործիչերի անձնվեր աշխատանքը, նախարարը կարեւորեց, որ Հայաստանն այսօր Թատրոնի միջազգային օրը նշում է պետականորեն` փորձելով մեծարել այդ ոլորտի նվիրյալներին: Հ.Պողոսյանի խոսքերով, բազում դժվարություններ հաղթահարելով Հայաստանի գրեթե բոլոր թատրոնները կարողացան պահպանել իրենց գոյությունը, բեմադրել հիանալի ներկայացումներ, պահպանել «հայ թատրոնի դիմագիծը»: ՀՀ ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Գալյա Նովենցին: ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն են արժանացել Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Էլինե Աղամյանը, Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Սուսաննա Բաղդասարյանը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի դերասան, ռեժիսոր Յուրի Կոստանյանը, Երեւանի խամաճիկների պետական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Աննա Էլբակյանը, Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը, Երեւանի Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հարությունյանը, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Տիգրան Միքայելյանը եւ դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը: Երեւանի Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նկարիչ Կարեն Գրիգորյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում, իսկ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր Հրաչյա Ղազարյանին եւ Հ.Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան Գագիկ Ռոստոմյանին ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play