ՄԱՐՏԻ 26-ԻՑ ԱՊՐԻԼԻ 2-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ<br /> «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ»<br />


ՄԱՐՏԻ 26-ԻՑ ԱՊՐԻԼԻ 2-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ
«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ»

  • 23-03-2007 19:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալության եւ Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) նախաձեռնությամբ մարտի 26-ից ապրիլի 2-ը Հայաստանում կանցկացվի «Մանկապատանեկան գրքի շաբաթ»: Ինչպես մարտի 23-ի ասուլիսում հայտնեց ՀԳՄ-Ի նախագահ Լեւոն Անանյանը, արդեն 4-րդ տարին է, ինչ շաբաթը մեկնարկում է մարզերում. այս տարի այն կբացվի Տավուշի մարզի Բերդ քաղաքում: «Մանկապատանեկան գրքի շաբաթ»-ի օրերին հանրապետության դպրոցներում եւ գրադարաններում կկազմակերպվեն մանկական գրքերի շնորհանդեսներ եւ քննարկումներ, կբացվեն ցուցահանդեսներ, կանցկացվեն գրական վիկտորինաներ: Նշվեց նաեւ, որ այս տարի ՀԳՄ-ի «Վախթանգ Անանյան» ամենամյա գրական մրցանակը շնորհվել է բանաստեղծներ Լիպարիտ Սարգսյանին եւ Երվանդ Պետրոսյանին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play