ՀՌԱՀ-Ի ԿԱԶՄՈՒՄ ԱԺ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆԴԱՄԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՇՈՒՐՋ<br /> ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ<br />


ՀՌԱՀ-Ի ԿԱԶՄՈՒՄ ԱԺ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆԴԱՄԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՇՈՒՐՋ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

  • 23-03-2007 16:08:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմում առկա թափուր տեղերի համալրման շուրջ ՀՀ Ազգային Ժողովում նախնական քննարկումներ չեն ընթանում: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Ըստ նրա, խորհրդարանը պետք է քվեարկությամբ որոշի իր կողմից հանձնաժողովի անդամի նշանակման հարցը: «Վստահ եմ, որ առաջադրումները` անկախ այն բանից` հիմա կարվեն, թե հետագայում, պիտի լինեն տարբեր խմբակցությունների հետ քաղաքական քննարկումների արդյունքում»,- նշեց Տ.Թորոսյանը: Հիշեցնենք, որ մարտի 21-ին ՀՀ նախագահը ստորագրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ « Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքում փոփխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Սահմանադրական փոփոխություններով եւ վերոհիշյալ օրենսդրական փաթեթով ՀՌԱՀ-ի անդամների կեսին նշանակելու իրավունք է ստացել ԱԺ-ն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play