ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ<br />


ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

  • 21-03-2007 18:37:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Վահագն Հակոբյանը մարտի 21-ից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին մետրոպոլիտենի լրատվական բաժնից, հավելելով, որ ներկայումս տնօրենին ժամանակավորապես փոխարինում է մետրոպոլիտենի փոխտնօրեն Փայլակ Յայլոյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Սլավա Ավանեսյանի պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play