ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԻ<br /> «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱԿԱՆԱՏԵՍ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»<br /> ԳԻՐՔԸ<br />


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԻ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱԿԱՆԱՏԵՍ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ԳԻՐՔԸ

  • 20-03-2007 16:09:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ տարեվերջ անգլերեն եւ թուրքերեն թարգմանությամբ Թուրքիայում եւ ԱՄՆ-ում լույս կտեսնի Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» ստվարածավալ ժողովածուն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Վ.Սվազլյանը, առաջին անգամ 2000թ.-ին հրատարակված ժողովածուում ներկայացված են ցեղասպանության 660 ականատեսների վկայությունները, ինչպես նաեւ այդ կոտորածները նկարագրող հայերեն եւ թուրքալեզու երգեր: Նշվեց, որ վերջին 7 տարվա ընթացքում Սփյուռքի տարբեր գաղթօջախներում հավաքվել են եւս 100 ականատեսների վկայություններ: Ըստ Վ.Սվազլյանի, ժողովածուում հավաքված վկայությունները ներկայացնում են Հայոց ցեղասպանության ամբողջ ճշգրիտ պատկերը, երիտթուրքական կառավարության կազմակերպած հայերի զորահավաքը, հայերի զանգավածային տեղահանությունները, ինչպես նաեւ Մուսա լեռան, Ուրֆայի, Այնթափի, Մարաշի, Իզմիրի հերոսամարտերը: Նշենք, որ Վ.Սվազլյանի մեկ այլ` «Հայոց ցեղասպանությունը եւ ժողովրդի պատմական հիշողությունը» աշխատությունը, որը թարգմանվել է անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով, ռուսերենով եւ թուրքերենով, ներկայացվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին, Անգլիայի լորդերի պալատին եւ այլոց: Վերջերս Վ.Սվազլյանը լորդ Էրիկ Ավեբերից ստացել է նամակ, որում մասնավորապես ասված է. «Կարծում եմ, որ մենք սկսում ենք հաջողություն արձանագրել Արեւմտյան Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի պառլամենտականների շրջանում Հայոց ցեղասպանության մասին իրազեկություն առաջացնելու ուղղությամբ: Թեպետ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչեւ որ թուրք ժողովուրդը պատրաստ կլինի դեմ առ դեմ կանգնել իր անցյալի հետ»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play