ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ<br /> ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ, ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆ ԲԱՑԱՌԻԿ, ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՄՇԱԿՈՒՅԹ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ, ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆ ԲԱՑԱՌԻԿ, ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹ

  • 12-03-2007 19:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը, գտնվելով արեւելյան եւ արեւմտյան քաղաքակրթությունների սահմանագծում, այդուհանդերձ, բացառիկ, զուտ հայկական մշակույթ ունի, որը հարստացել է նաեւ արեւելյան եւ արեւմտյան քաղաքակրթությունների լավագույն ավանդույթներով: Այսպիսի կարծիք հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի եւ Սիրիայի դեսպանությունների մշակույթի խորհրդականներ Անի Մոնելին եւ Մուհամադիա Ալնասանին «Հայաստանը արեւմտյան եւ արեւելյան քաղաքակրթությունների խաչմերուկ» թեմայով մարտի 12-ին Երեւանում կայացած հանդիպմանը: «Հայաստան գալով, ես հույս ունեի այստեղ հանդիպել արեւմտյան մշակույթի, սակայն, եկա եւ զգացի, որ մասամբ նաեւ արեւելյան երկրում եմ»,- ասաց Անի Մոնելին: Ըստ նրա, այդ արեւելյան ուղղվածությունը հատկապես զգացվում է շուկայում` համեմունքների բազմազանության եւ առատության մեջ, ինչպես նաեւ երգի ու պարի մեջ: «Ես զարմացած եմ հայ կանանց հագուկապի արեւմտյան նրբաճաշկությամբ, կեցվածքով, սակայն պարելիս անմիջապես արտահայտվում է արեւելյան տարրը»,- նշեց Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդականը: Հայաստանում Սիրիայի դեսպանության մշակույթի խորհրդական Մուհամադիա Ալնասանին, համաձայնվելով իր գործընկերոջ դիտարկումներին, նշեց նաեւ, որ հայերն ավելի մոտ են արեւելյան քաղաքակրթությանը, քանի որ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ հեռավորությունն ընդամենը 2000 կմ է եւ որ հայերի, ինչպես եւ սիրիացիների համար, ընտանիքի ավանդույթը եւս առանձնահատուկ դեր ունի:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play