ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 6<br /> ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ<br /> 22-Ը<br />


ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 6
ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ
22-Ը

  • 12-03-2007 18:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական դատարանը մինչեւ մարտի 22-ը հետաձգեց ընդդեմ ՀՀ կառավարության 6 ռադիոընկերությունների հայցադիմումի քննությունը: Այսպիսով դատարանը բավարարեց պատասխանող կողմի` հայցվորների առարկություններին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու վերաբերյալ, միջնորդությունը: Հիշեցնենք, որ ռադիոընկերությունները պահանջում են անվավեր ճանաչել հեռարձակման հաճախականության համար վարձավճար սահմանելուն առնչվող ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի Տրանսպորտի եւ կապի նախարարությունը լիազորվել է սահմանել եթերավճարի չափը: Ըստ դիմող կողմի,ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների սահմանման կարգը եւ չափը պետք է կարգավորվեն օրենքով: Սակայն, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ոչինչ չի ասվում եթերավճարի չափի եւ սահմանման կարգի մասին: Ըստ պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության իրավաբանական վարչության պետ Արտաշես Հովսեփյանի, ռադիոընկերությունների պահանջը անհիմն է, քանի որ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն կառավարությունը կարգավորում է այն իրավահարաբերությունները, որոնք ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով, կամ նախագահի հրամանագրերով կարգավորված չեն: Նշենք նաեւ, որ փետրվարի 27-ի նիստում բավարարելով ռադիոընկերությունների շահերը ներկայացնող փաստաբան Օլգա Սաֆարյանի` կառավարության պատասխանին ծանոթանալու եւ իր առարկությունները ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու վերաբերյալ, միջնորդությունը դատարանը գործի քննությունը հետաձգել էր մինչեւ մարտի 12-ը: :
Նոյյան տապան  -   Հասարակություն