ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԸՆԴԴԷՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ 6<br /> ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ ՀԵՏԱՁԳԵՑ ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ<br /> 22-Ը<br />


ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԸՆԴԴԷՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ 6
ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ ՀԵՏԱՁԳԵՑ ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ
22-Ը

  • 12-03-2007 18:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական դատարանը մինչեւ մարտի 22-ը հետաձգեց ընդդէմ ՀՀ կառավարութեան 6 ռադիոընկերությունների հայցադիմումի քննութիւնը: Այսպիսով դատարանը բաւարարեց պատասխանող կողմի` հայցվորների առարկութիւններին ծանօթանալու համար ժամանակ տրամադրելու վերաբերեալ, միջնորդութիւնը: Յիշեցնենք, որ ռադիոընկերությունները պահանջում են անվաւեր ճանաչել հեռարձակման յաճախականութեան համար վարձավճար սահմանելուն առնչուող ՀՀ կառավարութեան որոշումը, ըստ որի Տրանսպորտի եւ կապի նախարարութիւնը լիազորվել է սահմանել եթերավճարի չափը: Ըստ դիմող կողմի,ՀՀ Սահմանադրութեան 45-րդ յօդուածի համաձայն հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների սահմանման կարգը եւ չափը պէտք է կարգաւորուեն օրէնքով: Սակայն, «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրէնքում ոչինչ չի ասւում եթերավճարի չափի եւ սահմանման կարգի մասին: Ըստ պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութեան իրաւաբանական վարչութեան պետ Արտաշէս Յովսէփեանի, ռադիոընկերությունների պահանջը անհիմն է, քանի որ իրաւական ակտերի մասին օրէնքի համաձայն կառավարութիւնը կարգավորում է այն իրավահարաբերությունները, որոնք ՀՀ Սահմանադրութեամբ, օրէնքով, կամ նախագահի հրամանագրերով կարգաւորուած չեն: Նշենք նաեւ, որ փետրուարի 27-ի նիստում բաւարարելով ռադիոընկերությունների շահերը ներկայացնող փաստաբան Օլգա Սաֆարեանի` կառավարութեան պատասխանին ծանօթանալու եւ իր առարկութիւնները ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու վերաբերեալ, միջնորդութիւնը դատարանը գործի քննութիւնը յետաձգել էր մինչեւ մարտի 12-ը: :
  -   Հասարակութիւն