ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ<br /> ԽՄԲՈՒՄ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ
ԽՄԲՈՒՄ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ

  • 21-02-2007 14:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 19-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցավ Եվրոպայի մինչեւ 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի 2007-2008թթ.-ի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: 44 երկրների հավաքականները բաժանվել են 11 ենթախմբի: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ուկրաինայի, Շոտլանդիայի եւ Ադրբեջանի թիմերը: Խմբային մրցաշարը նախատեսված է անցկացնել Բաքվում, սակայն ՈՒԵՖԱ-ի առաջարկով հնարավոր է այն անցկացվի Ուկրաինայում: 2007թ. առաջին անգամ կանցկացվի 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հյաստանի հավաքականն ընդգրկված է որակավորման 5-րդ խմբում եւ հոկտեմբերի 16-21-ին Մակեդոնիայում կմրցի տանտերերի, Ֆրանսիայի եւ Դանիայի ֆուտբոլիստուհիների հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ