ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆՈՅՆ<br /> ԽՄԲՈՒՄ ԵՆ ԸՆԴԳՐԿՈՒԱԾ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՆՈՅՆ
ԽՄԲՈՒՄ ԵՆ ԸՆԴԳՐԿՈՒԱԾ

  • 21-02-2007 14:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 19-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցաւ Եւրոպայի մինչեւ 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի 2007-2008թթ.-ի առաջնութեան որակաւորման փուլի վիճակահանութիւնը: 44 երկրների հաւաքականները բաժանուել են 11 ենթախմբի: Հայաստանի հաւաքականն ընդգրկուել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ուկրաինայի, Շոտլանդիայի եւ Ադրբեջանի թիմերը: Խմբային մրցաշարը նախատեսուած է անցկացնել Բաքւում, սակայն ՈՒԵՖԱ-ի առաջարկով հնարաւոր է այն անցկացուի Ուկրաինայում: 2007թ. առաջին անգամ կանցկացուի 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի Եւրոպայի առաջնութիւնը: Հյաստանի հաւաքականն ընդգրկուած է որակաւորման 5-րդ խմբում եւ հոկտեմբերի 16-21-ին Մակեդոնիայում կմրցի տանտէրերի, Ֆրանսիայի եւ Դանիայի ֆուտբոլիստուհիների հետ:
  -   Սպորտ