ԷՍՏՈՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ<br /> ՔԱՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ<br />


ԷՍՏՈՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
ՔԱՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

  • 15-02-2007 20:40:00   | Իսպանիա  |  Միջազգային
ՏԱԼԼԻՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Էստոնիայի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Արգելված կառույցների վերացման մասին» օրենքը, որը թույլ է տալիս ապամոնտաժել մայրաքաղաքի կենտրոնում տեղավորված հիտլերյան օկուպացիայից Տալլինի ազատարար-զինվորի հուշարձանը: Տվյալ օրինագծի օգտին քվեարկել են խորհրդարանի 46 պատգամավորներ, դեմ` 44-ը: Կառավարությունը պարտավոր է ձեռնամուխ լինել հուշարձանի ապամոնտաժմանը օրենքի ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում: Ըստ Էստոնիայում գործող նորմերի, օրենքը պետք է արժանանա հանրապետության նախագահի հավանությանը, իսկ գործել այն կսկսի միայն իրավական ակտերի պետական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրվանից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play