ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԱՇՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՄԱՐԶԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ<br /> ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԱՇՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՄԱՐԶԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ
ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐ

  • 14-02-2007 19:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երաշտից տուժած մարզերին ՀՀ կառավարությունը այս տարի գարնանացանի համար անհատույց կտրամադրի 1400 տոննա գարու, եգիպտացորենի եւ որոշակի խոտաբույսերի սերմացու: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը, ներկայումս հանրապետությունում չկա որակյալ սերմացուների անհրաժեշտ պաշար, այդ իսկ պատճառով դրանք կներկրվեն արտերկրից: Գ.Պետրոսյանը նշեց նաեւ, որ անցած տարի աշնանացանի աշխատանքների համար հողօգտագործողներին հատկացվել է 3490 տոննա աշնանացան ցորենի սերմացու:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play