ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ<br /> «ՕՐՐԱՆԻՆ»<br />


ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ
«ՕՐՐԱՆԻՆ»

  • 07-02-2007 18:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում գործող Կանանց միջազգային ակումբի անդամները` ակումբի նախագահ Ֆիոնա Քակշելի գլխավորությամբ փետրվարի 7-ին այցելեցին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակ: Ակումբը միավորում է Հայաստանում աշխատող միջազգային կազմակերպությունների ղեկավարների կանանց: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց կազմակերպության մամլո քարտուղար Սուսաննա Մանուկյանը, այցի նպատակն էր տեղում պարզել, թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել ակումբը կազմակերպության շահառուներին: «Եթե մենք ուզում ենք ապրել բարոյական աշխարհում, բոլորս միասին պատասխանատու ենք փողոցում հայտնված երեխաների համար»,- նշեց ակումբի նախագահ Ֆ.Քակշելին: «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը ակումբի անդամներին ներկայացրեց կազմակերպության աշխատանքները եւ առօրյան, ինչպես նաեւ շահառու երեխաների եւ նրանց ընտանիքներին հուզող խնդիրներն ու հոգսերը: «Օրրանը», որը 2000թ.-ին հիմնադրվել է Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների կողմից, իր գործունեության ընթացքում բարեգործական եւ մարդասիրական օգնություն է ցուցաբերել ավելի քան 1500 ընտանիքների եւ երեխաների` հոգ տանելով նրանց սննդի, հագուստի, հոգեբանական օգնության, կրթության մասին: Ներկայումս «Օրրանի» ծրագրերում ընդգրկված են 75 երեխաներ եւ 50 ծերեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play