ԵՐԵՒԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ<br /> «ՕՐՐԱՆԻՆ»<br />


ԵՐԵՒԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ
«ՕՐՐԱՆԻՆ»

  • 07-02-2007 18:35:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում գործող Կանանց միջազգային ակումբի անդամները` ակումբի նախագահ Ֆիոնա Քակշելի գլխաւորութեամբ փետրուարի 7-ին այցելեցին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպութեան գրասենեակ: Ակումբը միաւորում է Հայաստանում աշխատող միջազգային կազմակերպութիւնների ղեկավարների կանանց: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց կազմակերպութեան մամլոյ քարտուղար Սուսաննա Մանուկեանը, այցի նպատակն էր տեղում պարզել, թէ ինչ աջակցութիւն կարող է ցուցաբերել ակումբը կազմակերպութեան շահառուներին: «Եթէ մենք ուզում ենք ապրել բարոյական աշխարհում, բոլորս միասին պատասխանատու ենք փողոցում յայտնուած երեխաների համար»,- նշեց ակումբի նախագահ Ֆ.Քակշելին: «Օրրանի» հիմնադիր Արմինէ Յովհաննիսեանը ակումբի անդամներին ներկայացրեց կազմակերպութեան աշխատանքները եւ առօրեան, ինչպէս նաեւ շահառու երեխաների եւ նրանց ընտանիքներին յուզող խնդիրներն ու հոգսերը: «Օրրանը», որը 2000թ.-ին հիմնադրուել է Րաֆֆի եւ Արմինէ Հովհաննիսյանների կողմից, իր գործունէութեան ընթացքում բարեգործական եւ մարդասիրական օգնութիւն է ցուցաբերել աւելի քան 1500 ընտանիքների եւ երեխաների` հոգ տանելով նրանց սննդի, հագուստի, հոգեբանական օգնութեան, կրթութեան մասին: Ներկայումս «Օրրանի» ծրագրերում ընդգրկուած են 75 երեխաներ եւ 50 ծերեր:
  -   Հասարակութիւն