ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՀՎ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՕՐԴԵՐ Է ՏՎԵԼ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՀՎ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՕՐԴԵՐ Է ՏՎԵԼ

  • 31-01-2007 20:42:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի կառավարությունը 13 մարդու` ենթադրաբար ԿՀՎ գործակալների, ձերբակալության օրդեր է տվել, որոնք կասկածվում են Գերմանիայի քաղաքացու առեւանգման մեջ: Մյունխենի դատախազությունում ասում են, որ գործը կապված է լիբանանյան ծագում ունեցող Գերմանիայի քաղաքացի Խալեդ Մասրիի առեւանգման հետ: Անձամբ Մասրիի պնդմամբ, նա առեւանգվել է Մակեդոնիայում եւ ուղարկվել գաղտնի բանտ Աֆղանստանում, որտեղ նրան շատ վատ են վերաբերվել: Նրան ազատ են թողել Ալբանիայում հինգ ամիս բանտարկությունից հետո: Ըստ Մասրիի, «ամերիկացիները հասկացան, որ այն մարդուն չեն բռնել»: Տուժածը համարում է, որ իր առեւանգման պատմությունը ԱՄՆ-ի վարած քաղաքականության վառ օրինակ է. առանց դատի եւ հետաքննության բանտ ուղարկել նրանց, ում կասկածում են: Մյունխենի գլխավոր դատախազ Քրիստիան Շմիդտ-Զոմմերֆելդը «Ասոշեյթեդ պրես» գործակալությանն ասել է, որ ձերբակալության բոլոր օրդերները տրվել են վերջին մի քանի օրերի ընթացքում: Չորեքշաբթի դատախազությունը պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ օրդերները տրվել են առեւանգման եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածներով: Գերմանիայում տրված օրդերները ուժ չունեն Միացյալ Նահանգների տարածքում, սակայն եթե կասկածվող անձինք ժամանեն Եվրոմիության որեւէ երկիր, նրանք անհապաղ կձերբակալվեն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play